Ամբախտ վաճառականներ

Անբախտ վաճառականներ Լեգենդ Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան Թե՝ ե՜կ դառնանք վաճառական: Ասին ու խելք-խելքի տըվին, Հավան կացան, պայման դըրին. Բայց՝ արի տես… որ փող չունեն: Շատ միտք արին, թե ինչ անեն, Վերջը եկան Փըշի մոտը, Ընկան նըրա ձեռն ու ոտը, Ու մուրհակով, Շահով, կարգով, Փող վեր առան բավականին, Ինչքան պետք էր իրենց բանին: … [Read more…]

Ախթամար

ԱԽԹԱՄԱՐ Ծիծաղախիտ Վանա ծովիՓոքրիկ գյուղից առափնյա,Ծովն է մըտնում գաղտագողիԱմեն գիշեր մի տըղա: Ծովն է մըտնում առանց նավակ,Բազուկներով առնացիՋուրը ճողփում, լող է տալիԴեպի կըղզին դիմացի: Խավար կըղզուց պարզ ու պայծառՄի լույս կանչում է նըրան,Մի վառ փարոս նըրա համար,Չըմոլորի իր ճամփան: Սիրուն Թամարն ամեն գիշերԱյնտեղ կըրակ է անում,Եվ ըսպասում է անհամբերԱյնտեղ` մոտիկ դարանում: Ծըփում ծովն ալեծածան,Ծըփում է … [Read more…]

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման, Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև, Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։ Ո՛ւր … [Read more…]

Ես իմ անուշ հայաստատան

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման, Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև, Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։ Ո՛ւր … [Read more…]

կանաչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր, Է՜յ ճանանչ ախպեր, Արի՜, քեզ հետ բե՛ր Արևի շողեր. Բեր անուշահոտ Ծիլ, ծաղիկ ու խոտ, Կարկաչուն վըտակ, Երկինք կապուտակ, Խատուտիկ հավքեր, Զրընգան երգեր, Գառների մայուն, Խաղ, ուրախություն․ Է՜յ կանանչ ախպեր, Է՜յ ճանանչ ախպեր։ 1907 Առաջադրանքներ Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։ Կարդացի Ո՞ւմ է դիմում հեղինակը։ Գարնան Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։ Ձմեռ … [Read more…]

Գարնան առավոտ

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ Բարի լուսի զանգեր զարկին Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ. Լուսը բացվեց մեր աշխարհքին Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Հովտում առուն խոխոջում է Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ. Քամին բարակ շընկշընկում է Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Կռունկն եկավ երամ կապած Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ, Կաքավ քարին տաղ է կարդում, Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Հարսն ու աղջիկ հանդերն ելան Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ. Ծաղկանց բուրմունքն … [Read more…]

Ամանորյա ամսագիր

Նոր տարուց հետո հանդիպում են երկու ընկեր. –    Հը՞, ո՞նց դիմավորեցիր Նոր տարին: –    Դե, վատ չէր, իսկ դո՞ւ: –    Չգիտեմ, դեռ չեն պատմել: Մենք սպասում ենք անհամբեր, Պապիկին այդ ալեհեր, Նվերներ է նա բերում, Մեզ հետ երգում ու պարում։ Ձմեռ Պապիկ *** Շատ գեղեցիկ տոն է այսօր Լույս ու զարդ է շուրջբոլոր, Երբ որ … [Read more…]

Գետակի վրա…

Գետակի վրա Թեքվել է ուռին. Ու նայում է լուռ Վազող ջրերին: — …Երազ – աշխարհում Ամեն բան հավետ Գալիս է, գնում Ու ցնդում անհետ: Եվ գլուխը կախ` Նա լաց է լինում.- Ջրերը ուրախ` Գալիս են, գնում… Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։ Ջրերը ուրախ` Գալիս են, գնում… Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։ … [Read more…]

մայրամուտ

Համո Սահյան Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում, Անտառն արևի բեկբեկուն մի շող Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում: Ժայռի ստվերը գետափին չոքել, Վիզը երկարել ու ջուր է խմում, Հովն ամպի թևից մի փետուր պոկել, Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում: Քարափի վրա շողում է անվերջ Ոսկե բոցի պես … [Read more…]

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան Օրան, օրան, Սարի վրա շար եկան։ Ծագեց առավոտ Պաղեց, սառավ օդ։ Գոռաց երկինք, բուք արավ, Հևաց, հևաց. Ծերուկ երկիր սուգ արավ։ Ճաքեց հեռուն ամպ, Երկիր դողաց-բա՛մբ։ Բողբոջ արև շող կապեց, Դողաց, սողաց, Արյուն-ամպից քող կապեց։ Վառեց լեռան լանջ, Լեռան ցավատանջ։ Տեղաց անձրև մաղ տալով, Մարմանդ-մարմանդ, Հոգնած տերև շաղ տալով։ Առաջադրանքներ 1. … [Read more…]