Ախթամար

ԱԽԹԱՄԱՐ

Ծիծաղախիտ Վանա ծովիՓոքրիկ գյուղից առափնյա,Ծովն է մըտնում գաղտագողիԱմեն գիշեր մի տըղա:

Ծովն է մըտնում առանց նավակ,Բազուկներով առնացիՋուրը ճողփում, լող է տալիԴեպի կըղզին դիմացի:

Խավար կըղզուց պարզ ու պայծառՄի լույս կանչում է նըրան,Մի վառ փարոս նըրա համար,Չըմոլորի իր ճամփան:

Սիրուն Թամարն ամեն գիշերԱյնտեղ կըրակ է անում,Եվ ըսպասում է անհամբերԱյնտեղ` մոտիկ դարանում:

Ծըփում ծովն ալեծածան,Ծըփում է սիրտը տըղի.Գոռում է ծովն ահեղաձայն,Նա կըռվում է կատաղի:

Եվ Թամարը սըրտատըրոփԱրդեն լըսում է մոտիկՋըրի ճողփյուն, ու ողջ մարմնովՍիրուց այրվում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խավար ափինԿանգնեց սեւ-սեւ մի ըստվեր…Ահա եւ նա… իրար գըտան…Կասկածավո՜ր լուռ գիշեր…

Միայն ալիքը Վանա ծովիՄեղմ դիպչում են ափերին,Հըրհըրելով հեռանում ենՇըշունջներով անմեկին:

Նըրանք ասես փըսփըսում են…Ու աստղերը կամարիցԱկնարկելով բամբասում ենԼիրբ, անամոթ Թամարից…

Բամբասում են կուսի սըրտում…Ժամ է արդեն… ու կըրկինՄինն ալեկոծ ծովն է մըտնում,Մյուսն աղոթում եզերքին…

«Ո՞վ է ջահել էն խիզախը,Որ հենց հարբած իր սիրով,Սըրտից հանած ահն ու վախըԾովն անցնում է գիշերով։

Ծովն անցնում է մյուս ափերիցՄեր Թամարին համբուրում…Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց…Ի՞նչի տեղ է մեզ դընում…»։

Էսպես ասին վիրավորվածԿըղզու միջի ջահելներՈւ Թամարի ձեռքով վառածԼույսը հանգցրին մի գիշեր:

Մոլորվեցավ խավար ծովումԼողորդ տըղան սիրահար,Ու բերում է հողմը, բերո՜ւմՀառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր…»։

Մոտ է ձայնը. խոլ խավարում,Ժայռերի տակ սեպացած,Ուր ամեհի ծովն է գոռում,Մերթ կորչում է խլացած,Ու մերթ լըսվում ուժասպառ.«Ա՜խ, Թամա՜ր…»։

Առավոտյան ծովը ծըփաց,Ափը ձըգեց մի դիակ,Նըրա շուրթին, պաղ, կարկամած,Ասես մեռած ժամանակՍառել էին երկու բառ.«Ա՜խ, Թամա՜ր…»։

Այն օրվանից սըրա համարԿըղզին կոչվեց Ախթամար։

1891

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *