Ամանորյա ամսագիր

Նոր տարուց հետո հանդիպում են երկու ընկեր.
–    Հը՞, ո՞նց դիմավորեցիր Նոր տարին:
–    Դե, վատ չէր, իսկ դո՞ւ:
–    Չգիտեմ, դեռ չեն պատմել:

Մենք սպասում ենք անհամբեր,
Պապիկին այդ ալեհեր,
Նվերներ է նա բերում,
Մեզ հետ երգում ու պարում։
Ձմեռ Պապիկ

***
Շատ գեղեցիկ տոն է այսօր
Լույս ու զարդ է շուրջբոլոր,
Երբ որ սկսվի մի նոր օր,
Ասելու ենք՝ շնորհավոր։
Նոր տարի

***
Զմրուխտ կանաչ շոր է հագել,
Փայլուն սիրուն զարդեր կապել,
Գլխավոր զարդն է նոր տարվա
Դե, ո՞վ կասի, թե ի՞նչն է դա։
Տոնածառ

Տոնածառը բերեցին,
չրերով զարդարեցին,
մոմերը վառեցին,
նվերները բացեցին
ու երեխաներին գոհացրին:

Աշխարհում առաջին անգամ Նոր տարին նշվեց ավելի քան 2000 տարի առաջ՝ հունվարի 1-ին՝ Կեսարի հրամանով:
2. Չինաստանի և մեր տոները չեն համընկնում. նրանք նշում են Նոր տարին հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ն ընկած օրերից մեկին, ընդ որում՝ բավականին մեծ շուքով:
3. Տոնածառը լույսերով զարդարելու ավանդույթն առաջացել է 1895 թվականին, երբ այդպես զարդարվեց Սպիտակ տան դիմացի տոնածառը:
4. Իսկ Թաիլանդում Ամանորը նշվոմ է ապրիլի 13-ից 15-ը: Այս օրը մարդիկ իրար վրա ջուր և գունավոր փոշի են շփում:
5. Հին Նոր տարին նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև շատ ու շատ այլ երկրներում, հատկապես՝ նախկին ԽՍՀՄ երկրներում:
6. Իտալիայի որոշ շրջաններում մինչ այժմ կա Նոր տարվա գիշերը հին իրերը լուսամուտից դուրս նետելու ավանդույթը: Այս ընթացքում իսկապես վտանգավոր է փողոցով քայլելը, քանի որ ցանկացած պահի վերևից կարող է բան ընկնել:
7. Տիբեթում կա Նոր տարվա գիշերը թխվածքաբլիթներ թխելու և բոլոր անցորդներին բաժանելու ավանդույթ: Համարվում է, որ որքան շատ բլիթներ է հաջողվում բաժանել, այնքան մեծ կլինեն գալիք տարվա հաջողությունները:
8. Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է 1843թ. Լոնդոնում:
9. Միջնադարյան Եվրոպայում ամանորյա տոնածառը հաճախ ամրացնում են առաստաղից, ընդ որում՝ գլխիվայր. և սա պարզապես զվարճանքի համար էր արվում:
10. Նախկինում Ռուսաստանում տոնածառները զարդարվում էին կոնֆետներով  և խնձորներով: Սակայն երբ բերք չէր լինում, խնձորներին աստիճանաբար սկսեցին փոխարինել խաղալիքները:
11. Աշխարհի ամենամեծ տոնածառը Ռիո դե Ժանեյրոյում է զարդարվում: Բարձրությունը 77 մետր է՝ մոտ 20 հարկանի շենքի բարձրության:
12. «Ирония судьбы, или с легким паром» ֆիլմը ամեն դեկտեմբերի 31-ին  հեռուստացույցով արդեն 35 տարի է ցուցադրվում է:
13. Շատ երկրներում կա նաև տիկին Կլաուս, որը Սանտա Կլաուսի կինն է ու համարվում է ձմռան խորհրդանիշը:
14. Նախկինում մարդիկ էին Ձմեռ պապին նվեր տալիս:
15. Ձնեմարդ պատրաստելու ավանդույթն էլ առաջացել է 20-րդ դարում:

Let’s start off with something cheerful, shall we? This short story was published in the 1800s. Most people have heard the title of this story, but not everyone actually knows the tale, which is a shame. It is a very lovely, very sad Christmas story that serves as a reminder that there are many people in need in the world today, even as we enjoy an abundance of gifts and food.

The story may take place over New Years, but the Christmas imagery is impossible to ignore. As the young girl dies, she has dreamy visions of amazing Christmas decorations and a huge Christmas feast. It’s a sobering tale that I’d recommend to anyone. It certainly helps to give you perspective.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *