Նոր տարվա գիշեր

Նոր տարվա գիշեր Մետաքսե Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր, Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր, Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն, Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր: Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր, Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք … [Read more…]

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ» Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի՝ մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես … [Read more…]

Շոկոլադ

Շոկոլադ սիրում են բոլորը։ Այն պատկերավոր ձևով անվանում են աստվածների ուտելիք։ Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը: Իսկ ինչպե՞ս են ստանում շոկոլադը։ Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե (մանալ, որ այն անում է ծառի վրա: Բնականաբար, ծառի վրա ոչ թե քաղցր կոնֆետներ են՝ փաթաթված գեղեցիկ թղթով, այլ կակաոյի հատիկներ: Կակաոյի ծառերը աճում … [Read more…]

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք … [Read more…]

Մեծ գազար

Ջ․ Ռոդարի․ Մեծ գազարը  Կարդա՛ հեքիաթը։ Իսկ հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ աշխարհի ամենամեծ գազարի մասին: Դուք, իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին, բայց, իմ կարծիքով, պատմությունն այսպես է եղել: Մի անգամ մի գյուղացի իր բանջարանոցում գազար է տնկում և սկսում է խնամել. ջրում է, մաքրում մոլախոտերից, մի խոսքով՝ ամեն ինչ անում … [Read more…]

Առաջադրանք

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։ Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․ -Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օգնել նրանց։   -Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոսկի բաժանել։ Իսկ մյուս որդին էլ թե․ -Ես նրանց գութան կնվիրեմ։  ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլորեն բաժանում է, մի օր կարող է վերգանալ։ Իսկ … [Read more…]

Բագրատունիներ

Տեսնում ենք, որ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։   Դե սա ևս մի խորհրդանիշ՝ Բագրատունյաց արքայատոհմի Արշակունյացին հաջորդելու վերաբերյալ: Երբ Հայաստանում Բագրատունիներն էին թագավոր, երկիրը շատ հզորացավ: Շատ եկեղեցիներ հենց այդ ժամանակ կառուցվեցին, մեզ քաջ հայտնի՝ Սանահին և Հաղպատ վանքերը/Լոռու մարզում/: Այս ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն է եղել Անին, որն անվանում էին հազար ու մի … [Read more…]

Անտեսանելի Տոնինոն

Ջ, Ռոդարի Մի անգամ Տոնինո անունով մի տղա գնաց դպրոց առանց դասերը սովորելու։ Նա շատ էր վախենում, որ ուսուցիչն իրեն դաս կհարցնի․ <Է՜հ,- մտածեց նա,-եթե միայն կարողանայի անտեսանելի դառնալ․․․>։ Ուսուցիչը ներկա-բացակա էր անում և երբ հասավ Տոնինոյի անվանը, տղան ասաց․   -Ներկա՛։ Բայց ոչ ոք նրան չլսեց և ուսուցիչն ասաց․ -Ափսոս՜ս, որ Տոնինոն չի եկել․ այսօր ուզում … [Read more…]

Մանչուկն ու Կառլսոնը

Մանչուկն ու Կառլսոնը Ա. Լինդգենի հատված (1-ին մաս) Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք; Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են: Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա: … [Read more…]

Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից են

Մի անգամ մեծ ճամփորդ Անբան Ջովանինոն  հայտնվեց մի երկում, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին: Արևից նրանք հալչում էին  ու այդ պատճառով ստիպված էին անընդհատ ստվերում լինել և թաքնվել սառը տեղերում: Նրանց քաղաքում սովորական տների փոխարեն հսկա սառնարաններ էին: Ջովանինոն քայլում էր այդ տարօրինակ քաղաքի փողոցներով:  Մարդիկ կանգնած էին իրենց սառնարան-տան պատուհանների մոտ՝ գլխներին սառցե սրվակներ … [Read more…]