Մանչուկն ու Կառլսոնը

Մանչուկն ու Կառլսոնը

Ա. Լինդգենի

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբողջ

թռչել

երբեք

կդարձնեն

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/սովորական – ան սովոր

բ/ փոքրիկ – մեծ

գ/ սիրունիկ – գեշ

դ/ տխուր – ուրախ

Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա- ավտօվթար
բ/աֆիցեր – ոստիկան
գ/դիրեկտոր- տնորեն
դ/զիբիլ- աղբ

Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

աստղեր

երեխաներ

քաղաքներ

փողոցներ
Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր (դեմք ունեցող) բայ՝ դիմացը նշելով դեմքը:

ապրում է – երորդ դեմք

հանդիպել էր – երորդ դեմք

կթողներ – երորդ դեմք

հոտոտել էր – երորդ դեմք

Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը , քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված, էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի։

դ/ Դատարկ տակառը բարձր ձայն կհանի։

Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է: Արևածաղիկ
Տեքստից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն։

Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել

Նկարագրի՛ր Կառլսոնին: լավ ուրախ շատ ապուշ։

Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ: Չե ես չեմ ուզի լինել մանչուկի փոխարեն

Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը: երազանք չունի

Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը: Որ Մանչուկը տանիքից ընգնի և մեռնի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *