Տասնորդական կոտորակների համեմատումը

Տասնորդական կոտորակների համեմատումը

 

Եթե տասնորդական կոտորակի վերջում կցագրել զրո, ապա կոտորակը չի փոխվի:

 

Եթե տասնորդական կոտորակի վերջից դեն նետել զրոն, ապա կոտորակը չի փոխվի:

 

Համեմատենք 0,532 և 0,54 տասնորդական կոտորակները: Հավասարեցնենք տասնորդական թվանշանների քանակը:

 

0,54 թվին աջից ավելացնենք զրո: 0,532 և 0,540 տասնորդական կոտորակները, որոնցում ստորակետից հետո կան հավասար քանակով թվանշաններ:

 

Տասնորդական կոտորակները գրենք սովորական կոտորակների տեսքով:

 

0,532 = 532/1000

0,540 = 540/1000

 

Կոտորակների հայտարարները հավասար են:

 

Նույն հայտարարներով երկու սովորական կոտորակներից մեծ է ավելի մեծ համարիչ ունեցող կոտորակը:

 

Քանի որ 532<540, ապա 532/1000 < 540/1000, և ուրեմն՝ 0,532<0,540 կամ՝ 0,532<0,54

Երկու տասնորդական կոտորակները համեմատելու համար պետք է սկզբում, կոտորակներից մեկին աջից զրոներ կցագրելով, հավասարեցնել նրանց տասնորդական թվանշանների քանակները, ապա անտեսելով ստորակետները, համեմատել ստացված բնական թվերը:

Տասնորդական կոտորակները կարելի է համեմատել նաև կոտորակների դիրքային կարգերի թվանշանները համեմատելու միջոցով:

 

15,73 և 4,889 կոտորակներում բավական է համեմատել նրանց ամբողջ մասերը: Քանի որ, 15>4, ապա 15,73>4,889: Կոտորակային մասերը դեր չխաղացին:

 

531,437 և 531,537 կոտորակների ամբողջ մասերը հավասար են: Այդ դեպքում պետք է համեմատել դրանց կոտորակային մասերը՝

531,437 < 531,537

1) Տարբեր ամբողջ մասերով երկու դրական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի ամբողջ մասն ավելի մեծ է:

2) Հավասար ամբողջ մասերով երկու դրական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի կոտորակային մասն ավելի մեծ է:

Ռացիոնալ թվերի համեմատման կանոններից բխում է, որ՝

1) երկու բացասական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է:

2) Ցանկացած դրական տասնորդական կոտորակ ավելի մեծ է ցանկացած բացասական տասնորդական կոտորակից:

 

Դասարանական աշխատանք

 

  1. Տրված կոտորակներում ստորակետից հետո եղած թվանշանների քանակները հավասարեցրու.

 

ա) 1,2 և 3,51

1,20

 

բ) 0,6 և 3,02

0,60

 

գ) 0,23 և 0,123

0,230

 

դ) 7,125 և 9,00007

12500

 

 

  1. Որոշեք, հետևյալ տասնորդական կոտորակները հավասար են, թե ոչ.

 

ա) 7,5 = 7,50

 

բ) 8,5 ոչ 9,1

 

գ) 0,48  ոչ0,4

 

դ) 0,25 = 0,2500

 

 

  1. Համեմատիր հետևյալ կոտորակները.

 

ա) 3,59 <7,1

7,10

 

բ) 6,28 <6,9

6,90

 

գ) 0,4 < 0,51

0,40

 

դ) 72,7 >7,72

 

ե) 4,1234 > 4,1231

 

զ) 12,39 > 1,2399

 

 

  1. Կոտորակները դասավորիր աճման կարգով.

 

0,789;  0,800; 1,170; 1,700

 

 

  1. Կոտորակները դասավորիր նվազման կարգով.

 

7,400; 7,199;6,980 ;6,899

 

 

  1. Գրիր կոտորակի տեսքով.

 

ա) 0,789 =789/1000

 

բ) 18,002 = 18002/1000

 

գ) 21,103 = 21103/1000

 

դ) 8,0876 = 80876/10000

 

ե) 0,00897 = 897/100000

 

զ) 34,02 =3402/100

 

 

  1. Գրիր դիրքային գրառումով.

ա) 1/100 =0,01

 

բ) 72/1000 =0,072

 

գ) 43/10 =4,3

 

դ) 7/10000 =7,0000

 

ե) 64/1000=641,000

 

զ) 214/10000 =2141,0000

 

 

Լրացուցիչ առաջադրանք

 

 

  1. Տրված կոտորակներում ստորակետից հետո եղած թվանշանների քանակները հավասարեցրու.

 

ա) 0,300 և 0,423

 

բ) 9,1270 և 3,0008

 

 

 

 

  1. Համեմատիր հետևյալ տասնորդական կոտորակները.

 

ա) 2,078 < 2,780

 

բ) 3,205 և>3,025

 

գ) 7,250 > 7,205

 

դ) 4,290 < 4,295

 

 

  1. Կոտորակները դասավորիր աճման կարգով.

 

0,35; 0,335 3,35; 3,5;

 

 

 

  1. Կոտորակները դասավորիր նվազման կարգով.

 

0,5; 0,49; 0,449; 0,499

 

 

  1. Գրիր կոտորակի տեսքով.

 

ա) 23,5 =23/5

 

բ) 912,012 = 912/12

 

գ) 41,033 = 41/33

 

դ) 0,0876 = 8/76

 

  1. Գրիր դիրքային գրառումով.

ա) 73/100 =73,100

 

բ) 62/10 =62,10

 

գ) 3/1000 =3,1000

 

դ) 29/100000 =29,100000

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *