Բառագիտություն. արմատ , ածանց, հոդակապ

Արմատածանց,  հոդակապ

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի անությունեղեն մասնիկները ածանցներ են:

Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ օրինակ՝ ծով+ա+նկար

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւԱրմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

Անամոթ – ան + ամոթ, ամպոտ – ամպ + ոտ, քարոտ – քար + ոտ, օդային – օդ + ային, դժգոհ – դժ + գոհ, հեռավոր – հեռ (հեռու) + ավոր, բարություն – բար (բարի) + ություն, գրավոր – գր (գիր) + ավոր, անորոշ – ան + որոշ(որոշում), տհաճ – տ + հաճ (հաճելի):

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային- ամառ
ջերմություն, ջերմանավ- ջերմ
նավահանգիստ, նավավար- նավ
վարիչ, վարել, ղեկավար- վար
հազարավոր, հազարամյակ- հազար

3Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝

քարսիրտ, հողագործ, դասարան, տնաշեն, երկարակյաց, հերոսաբար, սխալմունք

ջերմային, վառարան, մեծավոր, հանցանք, դեղնավուն

4. Բառաշարքից առանձնացրո՛ւ  հոդակապ ունեցող բառերը(կան բառերորոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։

Օրինակ՝ Հյուրախաղ հյուր+ա+խաղ

Օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,փորձանոթ, հողագունդ, արծաթագործ,նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *