Մայրենի

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

1912

Ի՞նչ ընդհանրություն տեսար այս երկու բանաստեղծությունների մեջ։ Շարադրի՛ր մտքերդ մի քանի նախադասությամբ։

Երկու բանստեղծություները գարնան մասին եին

Լրացուցիչ ստեղծագործական աշխատանք

Նշված բանաստեղծությունների տողերից ընտրի՛ր որևէ խորագիր (վերնագիր) և շարադրի՛ր մտքերդ։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,

փչացնել եկրորդ անգամ այս խոտը որը գտնվում է ծառերի և սարերի մեջ

Լրացուցիչ բանավոր աշխատանք

Անգիր սովորի՛ր բանաստեղծություններից մեկը, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ընթերցումդ։

Անգիր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *