Թումանյանական խնդիրներ

1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

90:9×5=50

2.  «Շունն ու կատուն »հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի  մորթու  երկարության  3/4  մասն է կազմում:

40:4×3=30×2=60

3.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։

1-2/6=6/-2/6=6-2/6=4/6

4.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։

100:4=25
25×3=75

5. «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

6.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խաչբառ, որի պատասխանը կլինի հենց այդ հեքիաթի վերնագիրը կամ հերոսները։

7.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր։

Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խաչբառ, որի պատասխանը կլինի հենց այդ հեքիաթի վերնագիրը կամ հերոսները։

8. Կրճատեք կոտորակները.

  • 30/60=1/2
  • 15/25=3/5
  • 49/63=7/9
  • 51/6=17/2
  • 84/24/21/6
  • 35/70=6/14
  • 45/125=9/25
  • 11/12=1/11
  • 32/72=8/18
  • 45/100=9/20
  • 25/100=1/4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *