Դեպի Էրեբունի Թանգարան

Ոտքով Բաբաջանյան 38-ից Էրեբունի Թանգարան կտեվի 2 ժամ 23 րոպե կամ 2 ժամ 27 րոպե:

Մեքենայով Բաբաջանյան 38-ից Էրեբունի Թանգարան կտեվի  21 րոպե կամ 28 րոպե:

 

Էրեբունի թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում։

Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը։ 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝  «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»)։ Թանգարանի քանդակային ձևավորումը  հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով։ Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի։

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները։ Այն կառուցվել է Մ.թ.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Մ.թ.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների։ Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի)։ Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից։ Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում։

 

Վարդավար լիճ

Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։

16-րդ դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել։

Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թվականներին։ Լճի հատակն ու եզրերը ամբողջությամբ բետոնապատվել են։ Ընդարձակվել է լճակը սնուցող Մամռի ջրանցքի, որը անվանափոխվեց Ստեփան Շահումյանի անունով։ Լճի շրջակայքը վերածվել է այգու։ Այդ ժամանակվանից ի վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով և ջրանցքներով (Մամռի, Աբուհայաթի և այլն)։

2011 թվականի հուլիսին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք այգին վերանորոգվել և և կոչվել Լիոնի այգի՝ ի պատիվ Երևան և Լիոն քաղաքների բարեկամության։ Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2010 թվականից։ Լիոնի այգու հիմնումն իրականացվել է Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև կնքած 2008–2011 թթ համագործակցության ծրագրի շրջանակում։

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Վանի թագավորության ձևավորումը
Ք.ա. IX դարում Հայկյանների Այրարատյան թագավորության՝ Ասորեստանից կրած պարտությունների հետևանքով Հայկական լեռնաշխարհում ծնունդ է առնում մեկ այլ պետություն։ Վերջինս նրա արքաների թողած սեպագիր արձանագրությունների մեջ կոչվում է Բիայնիլիի թագավորություն, իսկ ասորեստանյան արձանագրություններում՝ Ուրարտու։ Եվ քանի որ Բիայնիլի անունից ծագում է Վան քաղաքի անունը, պատմագիտության մեջ ընդունված է այն կոչել Վանի կամ`   համաձայն ասորեստանյան անվանման, Ուրարտուի թագավորություն։

Սկզբում այն փոքր պետություն էր, որ դժվարությամբ դիմադրում էր ասորեստանյան արշավանքներին։ Սակայն քաղաքական բարենպաստ պայմանների շնորհիվ այն աստիճանաբար տարածվում է և ծավալվում։ Շուրջ մեկ դարի ընթացքում զենքի ուժով Վանի թագավորությունն իր իշխանությունն է հաստատում Հայկական լեռնաշխարհի մեծ մասի վրա։ Ասորեստանցիները, որ սկզբում բախվել էին Այրարատյան թագավորության հետ, վերջինիս անունը Ուրարտու արտասանությամբ տարածեցին նոր հանդես եկած պետության վրա։ Վանի թագավորության հիմնադիրը եղել է Սարդուրի Ա-ն, որն իր մայրաքաղաք Տուշպայի (Վանի) կառուցման մասին թողած արձանագրության մեջ իրեն կոչում է «Մեծ արքա, տիեզերքի արքա, Նաիրի երկրի արքա, արքաների արքա, որը բոլոր թագավորներից հարկեր է ստացել»։

Վանի թագավորության անվանումը տարբեր աղբյուներում

Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թ.-ին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թ.-ին իր երկու եղբայրները իրենց հորը՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։ Աստվածաշնչում՝ Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը սպանելով, փախել են Արարատի երկիր։ Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից գրել է Մովսես Խորենացին: Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ»: Պարզ է, որ Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն, ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են Հայք: Վերջապես, նույն դեպքի մասին, փոքր ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ») դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը:

Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոռ կոչվող ժայռին փորագրված տարեգրության և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարևմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։ Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը Արգիշտի Ա-ի մասին ասել է «անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ էր․․․»։

Արշավանքները

Վանի թագավորությունը դարերի ընթացքում

Արգիշտի Ա-ից մեզ հասած սեպագիր արձանագրությունների համաձայն նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785 թ) խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի շարունակմանն ուղղված ձեռնարկումներով։ Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով։ Կենտրոնական իշխանությանը հարկատվության եվ պատերազմի ժամանակ զորքերի տարադրման պայմանավորվածություն է կայանում։

Արգիշտի Ա-ն նմանապես Արարատյան թագավորության սահմանների մեջ է ներառում էթիունյան դաշնության երկրամասերը և հարևան տարածքները։ Ի թիվս միացրած երկրամասերի հիշատակվում են Լուշա, Կատարզա և Վիտերուխի միությունը, էրիախին, Աբունին (հետագայում Հավնունիք)։ Կարսի սարահարթով Արգիշտին անցնում է Զաբախա (Ջավախք) այնտեղից հասնելով Հզոր Սիրիմու լեռանը (հետագայում Սուրամի լեռներ)։ Նա վերադառնում է Վիտերուխիի ճանապարհով։ Տարեգրության մեջ Արգիշտին հայտնում է, որ «այս մեծագործությունները կատարեց մեկ տարում»։ Արգիշտի Ա-ի հյուսիսային արշավանքները շարունակեցին հաջորդ տարի։ Նա իր տերությանն է միացնում Աբիլիանի երկիրը (հետագայում Աբեղեանք գավառը), էթիունյան միության մաս կազմող Ուդուրի-Էթիունի («Ջրային էթիունի») երկրամասը Սևանա լճի հյուսիսային ավազանում, նաև այլ փոքր իշխանություններ։

Քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու)։

Շինարարական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին

Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Կառավարման 11-րդ տարում (մ.թ.ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունի թանգարանում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *