Թեսթ 4

Թեսթ 4

 

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները

 

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրենդժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակիչլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկածմտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոցչգնալ և տանը մնալ: Այստեղ ինչոր անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրենստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թեփորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտովայդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորիցսկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկըշարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբմտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամըկքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստայինցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեցբժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողինէր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեցոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշաններըչգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչըկտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի միշարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալտնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմըշարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամացկամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞նժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  ԱյժմԹոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդբառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

    դժբախտ

շաբաթվա     

    փորձել

համբերությունն
2.
Գրի´ր տրված բառերի հականիշները.
   ա/ դժբախտ    բախտավոր         
   բ/ ատելի         երկրպագելի         
  գ/ հիվանդ         առողջ       
  դ/անհետանալ       հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:  

    ա/ աստիճանաբար
    բ/   կարգին
    գ/ ավելի ուշ
    դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.  

ա/ դժբախտպարզ
բ/ փորացավբարդ
գ/ մորաքույրբարդ
դ/ հիվանդությունածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞րտարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակածական
բ/ նշանգոյական
գ/ ատամգոյական
դ/ դպրոցգոյական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը  
դ/ իր

 

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն:

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց:

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածելմտորել
բ/փնտրել որոնել
գ/ լսել ականջ դնել
դ/բնական արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:

Թոմ Սոյերի մահը


10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրականնշաններ:  

Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:

 Լրացրո՛ւ դրանք:

11.Գրի´ր մեկ բառով.
ա/ մոր քույրը                 մորաքույր

բ/ միտք անել                մտածել
գ/ ման գալ                    զբոսնել

դ/ որոշում կայացնել  որոշել


բ/փնտրել որոնել
գ/ լսել ականջ դնել
դ/բնական արհեստական

 

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա միշտ իրենդժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակիչլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:

 

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Որ դպրոց չգնալ

 

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *