մաթեմատիկա

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Մնացորդով բաժանում։

Եթե մի թիվը ամբողջությամբ չի բաժանվում մեկ այլ բնական թվի
վրա, ապա արդյունքում ստանում ենք թերի քանորդ ու մնացորդ։

Բաժանելի։ բաժանարար=թերի քանորդ(մնացորդ)
Բաժանելի=բաժանարար ‧ թերի քանորդ+մնացորդ
Բաժանարար=(Բաժանելի-մնացորդ)։թերի քանորդ

Օրինակ՝ 17։5=3(2մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարար, 3-ը՝ թերի
քանորդ, իսկ 2-ը՝ մնացորդ։
Բաժանելին՝ 17=5‧3+2
Բաժանարարը՝ 5=(17-2):3
Բաժանման արդյունքում ստացված մնացորդը միշտ փոքր է այն բնական
թվից, որի վրա թիվը բաժանել ենք։

Օրինակ՝ բնական թիվը 5-ի բաժանելիս կարող ենք ստանալ 1, 2, 3 կամ 4
մնացորդները։

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։ x=6*5+3=33
2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 13 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝ 7։ x=13*9+7=124
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 7։ x=11×2+7=29
4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
15-ի բաժանելիս։  14

5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
23-ի բաժանելիս։ 22

6)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 4-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 3 մնացորդ։ 15

7)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 8-ի և 20-ի։ 40

8)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 8-ի և 20-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։42

9)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 15 է, թերի քանորդը՝ 6,
մնացորդը՝ 1։ x=15×6+1=91

10)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 4,
մնացորդը՝ 3:  x=17×4+3=71

11)Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 34 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։ x=34*7+5=243

Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
456-ի բաժանելիս։ 455

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *